211652_close_icon
views-count2526 դիտում article-date 21:31 17-08-2021

Վրաստանում պաշտպանության ուժերը կներգրավվեն պատվաստումների արդյունավետ անցկացման համար

Վրաստանի պաշտպանության ուժերը կներգրավվեն կորոնավիրուսի դեմ պայքարի պատվաստումների արդյունավետ անցկացման համար: 

Համապատասխան կարգադրություն է հրապարակել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Վրաստանի Սահմանադրության 72-րդ հոդվածի 2-րդ կետի և «Արտակարգ դրության մասին» Վրաստանի օրենքի 2-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով պատվաստումներն արդյունավետ անցկացնելու համար պետք է գործի դնել Վրաստանի պաշտպանության ուժերը»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր