2945 դիտում
10:37 18-08-2021
Աֆղանական դասերը՝ Հայաստանի համար․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Վերջ, հեսա իսլամը սաղ աշխարհը կգրավի»՝ այդպիսին է փողոցում եւ ֆեյսբուքում հայաստանցիների մեծ մասի արձագանքը Աֆղանստանում՝ թալիբների «վերջնականապես» իշխանության գալու լուրին: «Վերջնականապես» բառը չակերտների մեջ եմ առնում, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ այդ երկրում ոչ ոք հարատեւ իշխանություն չի կարող պահպանել, եւ ավելին՝ այդ իշխանությունը չի կարող ամբողջական լինել եւ ընդգրկել երկրի ողջ տարածքն ու բոլոր ոլորտները: Նաեւ պետք է հաշվի առնել, որ «իսլամ» հասկացությունը բազմաշերտ է, եւ այդ կրոնը դավանող մի շարք երկրներ (նախեւառաջ, իհարկե, Իրանը) մեր բարեկամներն են: Եվ վերջապես «թրայբալիստական» պնդումները «սաղ աշխարհի» մասին ակնհայտ չափազանցություն են: Իհարկե, թալիբների հաղթանակը որոշ փոփոխություններ կմտցնի նաեւ մեր տարածաշրջանում, եւ դրա մասին պետք է լրջորեն մտածեն մեր դիվանագետներն ու փորձագետները: Բայց այստեղ ես կուզեի ուշադրություն սեւեռել մեկ այլ հանգամանքի վրա, որը մեզ համար, կարծում եմ, չափազանց ուսանելի է:
Ինչպես ստացվեց, որ ռազմատեխնիկայի ժամանակակից տեսակներով (այդ թվում՝ ԱԹՍ-ներով) զինված եւ թվակազմով թալիբներին մի քանի անգամ գերազանցող աֆղանական բանակը չկարողացավ կամ չցանկացավ դիմադրել իսլամիստներին այն պահից սկսած, երբ ամերիկացիները սկսեցին հեռանալ: Դրան կա միայն մեկ պատասախան՝ աֆղանական պետություն, ըստ էության, չկա: 2001 թվականից սկսած Միացյալ Նահանգները տասնյակ միլիարդներ էր ծախսում, որպեսզի այդ պետությունը կայանա՝ բնականաբար, իր շահերից ելնելով, բայց այդ նախագիծը տապալվեց՝ ճիշտ այնպես, ինչպես տապալվեցին նույն երկրի հետ կապված բրիտանական եւ խորհրդային նախագծերը: Իհարկե, կարելի է ընկնել քարոզչական հույզերի մեջ եւ ասել. «Ազատատենչ աֆղան ժողովորդը երբեք չի հանդուրժել իր վզին ուժով փաթաթած օտարերկրացիների պարտադրանքը եւ ցանկանում է գնալ իր ուրույն ճանապարհով»: Բայց նախ՝ պետք է հասկանալ, թե ինչ նկատի ունեն քարոզիչներն՝ ասելով «աֆղանական ժողովուրդ», եւ երկրորդ՝ պատասխանել հետեւյալ հարցին. այն ժամանակ, երբ օտարները ոչ մի բան չէին փաթաթում, այդ ժամանակահատվածներում աֆղանական պետությունը կայանո՞ւմ էր: Արդյոք այն կայանալո՞ւ է թալիբների իշխանության օրոք: Եվ ավելին՝ արդյո՞ք թալիբների համար գոյություն ունեն «աֆղանական ժողովուրդ» եւ «աֆղանական պետություն» հասկացությունները:
․․․ Պատկերացրեք այսպիսի մի վիճակ: ՄԱԿ-ը, ԱՄՆ-ը, որեւէ այլ պետություն կամ միջազգային կառույց հավաքում են Աֆղանստանում հարյուր երիտասարդի, կես տարի «թրեյնինգ» են անում, որ նրանք դառնան ոստիկան, այնուհետեւ 5 տարի աշխատավարձ են տալիս, որ նրանք հասարակական կարգ պահպանեն: Արդյո՞ք այդ երիտասարդները 5 տարուց նորմալ ոստիկան կդառնան: Խիստ կասկածում եմ, եթե նրանք չունեն ներքին մոտիվացիա այդ ծառայությունն իրականացնելու, եթե նրանք չգիտեն, թե ինչու են նրանք «ոստիկանություն» անում, եւ եթե պետական մյուս կառույցները ներդաշնակ չեն այդ ծառայության հետ: Այդ բոլոր նախապայմանները չկատարելու դեպքում կլինի կոռուպցիա, կլինի անձնական եւ կլանային շահերի գերակայում, կլինի, ի վերջո, փնթի եւ անկազմակերպ աշխատանք: Ես չեմ պնդում, որ Աֆղանստանը երբեք պետություն չի դառնա: Կարող է եւ դառնալ, երբ, թեկուզ օտար օգնությամբ, քաղաքացիները գիտակցեն այդ պետության անհրաժեշտությունը եւ հասկանան դրա գոյության նպատակը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3561 դիտում
21:13 12-12-2014
«Աֆղանական» Բրյուս Լին` համացանցի հերոս. տեսանյութ
1833 դիտում
19:17 01-08-2015
«Հաքքանի» աֆղանական խմբավորման առաջնորդը մահացել է. BBC
935 դիտում
12:41 14-09-2015
«Թալիբանն» ազատել է աֆղանական բանտի կալանավորներին
Այս բաժնից
2437 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
913 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1231 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»