211652_close_icon
views-count2547 դիտում article-date 10:38 19-08-2021

Արմեն Գրիգորյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել ԱԽ քարտուղար

ՀՀ վարչապետի որոշմամբ Արմեն Գրիգորյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, մեկ այլ որոշմամբ նշանակվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով`
Արմեն Գրիգորյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»,-ասված է որոշման տեքստում։

Նշենք, որ Արմեն Գրիգորյանը հուլիսի 13-ին էր նշանակվել ԱԳ նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով ԱԽ քարտուղարի պաշտոնից։

Նմանատիպ նյութեր