3074 դիտում
13:42 19-08-2021
Չենք կարող Ռուսաստանին թույլ տալ վերահսկել իրավիճակն Աֆղանստանում. Բորել
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը չի կարող թույլ տալ Ռուսաստանին և Չինաստանին վերահսկել Աֆղանստանում ստեղծված իրավիճակը: Գրում է ria.ru-ն։
«Մենք չենք կարող թույլ տալ Չինաստանին և ՌԴ-ին վերահսկել իրավիճակն Աֆղանստանի շուրջ»,- ասել է Բորելը՝ ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանի պատգամավորների առաջ:
Նրա խոսքով՝ ներկա պահին քննարկվում է Աֆղանստանի ապագան, ազգային միասնության կառավարության հնարավոր ձևավորումը, որում կարող են տարբեր քաղաքական ուժեր մասնակցել, այդ թվում՝ նախկին կառավարության ներկայացուցիչներ:
«Մենք բախվում ենք բոլորովին նոր ողբերգական իրականության հետ Աֆղանստանում: Դա իրական աղետ է աֆղանների համար, Արևմուտքի հեղինակության համար, միջազգային հարաբերությունների զարգացման համար»,- հավելել է Բորելը:

Նմանատիպ նյութեր
2176 դիտում
11:23 04-10-2020
«Մենք՝ որպես միջազգային հանրություն, չենք կարող ևս մեկ ցեղասպանություն թույլ տալ». Ալեքսիս Օհանյան
Այս բաժնից
847 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
826 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
931 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար