2215 դիտում
17:38 21-08-2021
Եվրամիությունը չի ճանաչում թալիբներին, քաղաքական բանակցությունների մասին խոսք անգամ չկա
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շաբաթ օրը հայտարարել է, որ Եվրամիությունը չի ճանաչել թալիբներին, ոչ էլ քաղաքական բանակցություններ է վարում նրանց հետ: Հայտնում է Reuters-ը։
«Եվրամիությունը տեխնիկական շփումներ է պահպանում թալիբների հետ, դա անհրաժեշտ է մարդկանց կյանքեր փրկելու համար, բայց քաղաքական բանակցությունների կամ ճանաչման մասին խոսք անգամ չկա»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Այս մասին Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է Մադրիդում, որտեղ այցելել է Քաբուլից տարհանված աֆղան փախստականների ժամանակավոր տեղավորման կենտրոն:
Ֆոն դեր Լեյենը ասել է, որ ինքը կառաջարկի ավելացնել 57 մլն եվրոյի մարդասիրական օգնությունը, որն այս տարի հանձնաժողովը հատկացրել էր Աֆղանստանին՝ ընդգծելով, որ միջոցները կապված են մարդու իրավունքների պաշտպանության, փոքրամասնությունների նկատմամբ լավ վերաբերմունքի և կանանց իրավունքների հարգման հետ:

Նմանատիպ նյութեր
1745 դիտում
16:23 24-04-2014
Մինչ օրս չկա արդարություն, չկա ճանաչում, չկա փոխհատուցում. Շառլ Ազնավուրը՝ Հայոց ցեղասպանության մասին
3931 դիտում
13:57 02-08-2018
Քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ լինել չի կարող. Սասուն Խաչատրյանը Լավրովի հայտարարության մասին
798 դիտում
13:17 18-01-2023
Զելենսկու հետ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող. Լավրով
Այս բաժնից
844 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
826 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
925 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար