1338 դիտում
17:41 22-08-2021
Անգելա Մերկելն այցելում է Ուկրաինա
Կիրակի օրը՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից երկու օր անց, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելում է Ուկրաինա: Գրում է «Ազատությունը»։
Նախատեսվում է, որ որպես կանցլեր 16-ամյա պաշտոնավարման ավարտին «հրաժեշտի շրջագայություն» կատարող Մերկելը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ Մերկելը հայտարարել է, թե «շարունակելու է աշխատել Ուկրաինայի տարածքային ամբողջականության համար» մինչև սեպտեմբերին Գերմանիայում անցկացվելիք ընտրություններից հետո պաշտոնին հրաժեշտ տալը:
Այդուհանդերձ, լրատվական գործակալությունները նշում են, որ Գերմանիան քննադատվում է «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը սատարելու համար, որը, ինչպես զգուշացրել են Միացյալ Նահանգները և այլ պետություններ, կմեծացնի կախվածությունը ռուսական էներգակիրների մատակարարումներից և կարող է զրկել Ուկրաինային դրանց տարանցման վճարներից:
Պաշտոնական Բեռլինը բարձրացրել է Ուկրաինայի համար փոխհատուցման հնարավոր մեխանիզմ ստեղծելու հարցը:

Նմանատիպ նյութեր
1865 դիտում
19:18 11-02-2015
Անգելա Մերկելն ու Ֆրանսուա Օլանդը ժամանել են Մինսկ
1413 դիտում
16:41 03-06-2015
Անգելա Մերկելն իր խոսքում սխալ է թույլ տվել. Դմիտրի Պեսկով
2181 դիտում
10:23 08-06-2016
Ինչու Անգելա Մերկելն ու Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերը չմասնակցեցին քվեարկությանը. «Առավոտ»
Այս բաժնից
832 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
811 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
907 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար