211652_close_icon
views-count1301 դիտում article-date 20:22 24-08-2021

ԱԻՆ-ը շարունակում է հակահրդեհային տեղեկատվական արշավը հանգստյան գոտիներում

Արտակարգ իրավիճակների նախարարության հակահրդեհային տեղեկատվական արշավը  հանրապետության հանգստյան գոտիներում շարունակվում է:

Անտառածածկ և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման նպատակով Դիլիջան ազգային պարկի տարածքում գտնվող «Պարզ լիճ» և Հաղարծին բնակավայրի, Ենոքավան, Աչաջուր համայնքների, Լոռու մարզի անտառածածկ տարածքներում և հանգստյան գոտիներում իրականացվում է բնակչության իրազեկման աշխատանքներ՝ հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

ԱԻ նախարարության աշխատակիցները հերթապահ խմբերով և անօդաչու թռչող սարքի միջոցով հորդորում են՝ չկատարել այրում խոտածածկ տարածքներում, չթողնել խոտածածկ տարածքներում շշեր և ապակու կտորներ, դյուրավառ նյութերով ներծծված լաթեր, խարույկի համար պատրաստել հատուկ առանձնացված վայր, տվյալ վայրից հեռանալուց՝ խարույկը  լիարժեք հանգցնել:  

Նմանատիպ նյութեր