211652_close_icon
views-count3279 դիտում article-date 09:13 25-08-2021

Պետք է կանգնենք զինվորի ու սպայի կողքին. եռամսյա վարժական հավաքներին ընդառաջ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետությանը և Արցախին ուղղված մարտահրավերներով պայմանավորված՝  2021թ. օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը ՀՀ-ում անցկացվելու են պահեստազորայինների վարժական հավաքներ։

Հավաքների կազմակերպումը ևս մեկ վկայություն է, որ հայ ժողովուրդը վճռական է հայրենիքի պաշտպանության սրբազան գործում։ Վարժական հավաքների նախապատրաստության և դրա իրականացման արդյունավետ կազմակերպումը պայմանավորված է ինչպես զորահավաքային մարմինների, այնպես էլ հավաքներին ընդգրկված պահեստազորայինների պատրաստակամությամբ ու պատասխանատվության գիտակցումից, և ամեն հայ, անկախ իր զբաղմունքից, նախասիրություններից և հայացքներից, պետք է պատրաստ լինի զենք վերցնելու։

Ունենք ոգի, ունենք կամք, պետք է լծվենք հայրենապաշտպանության սուրբ գործին։ Այս ճակատագրական պահին պետք է կանգնենք զինվորի և սպայի կողքին, ու այդ գործելակերպը պետք է դառնա շարունակական ու մշտական»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր