37234 դիտում
20:31 25-08-2021
Պարզվել է Արագածոտնի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը. 5 վիրավորներից 3-ը՝ ՌԴ քաղաքացիներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հարությունյանի որոշմամբ ՀՀ քր. օր–ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ օգոստոսի 24-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով վարորդների, մահացածի և վիրավորների ինքնութունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Ford Transit-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ, 67-ամյա Միշա Հարութունյանը, իսկ Opel-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա Վարուժան Կիրակոսյանը:
Վթարի հետևանքով Վ. Կիրակոսյանըւ տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը, Շիրակի մարզի բնակիչ, 26-ամյա Խանում Գևորգյանը, Ford Transit-ի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, ՌԴ քաղաքացիներ, 56-ամյա Քնարիկ Մանուկյանը, 59-ամյա Վերա Մանուկյանը, 35-ամյա Արմինե Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ Ford Transit-ի վարորդ Մ. Հարությունյանը՝ «Թալին» բժշկական կենտրոն:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 24-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում բախվել էին Opel և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Թալին» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 57 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին և 3-րդ դասակների ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալայանի, դասակի հրամանատարներ Հրանտ Գալստյանի և Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ։
Քանի որ վթարի հետևանքով առաջացել էր մեծ խցանում, Պ. Պետրոսյանը իր՝ 3-րդ դասակի տեսուչների հետ ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի ճանապարհի խցանումը վերանա։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վ․Հարությունյանի գլխավորությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+