211652_close_icon
views-count1320 դիտում article-date 09:51 26-08-2021

Ինչո՞ւ են խոչընդոտում դիվանագիտական կորպուսի բնականոն զարգացումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Պատերազմի արդյունքում Արցախյան հարցի շուրջ ունենք ձևավորված մի նոր իրադրություն, որի դասավորությունն ամբողջովին ի վնաս հայկական կողմի է։ Այն ձևավորվել է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պայմաններին համապատասխան։ Ներկայիս իրավիճակում հայկական կողմի համար դիվանագիտական աշխատանքի լայն դաշտ է բացվում, քանի որ, ինչպես փորձը ցույց է տալիս, հմուտ դիվանագիտական մանևրների ու մտածված քայլերի կոմբինացիայի միջոցով կարելի է այնպիսի ձեռքբերումներ ունենալ, որ անհնար էր պատկերացնել ռազմական ուժի միջոցով այդպիսի պայմանների ստեղծումը։

Թերևս Հայաստանի համար դիվանագիտական այս բարդ փուլում ԱԳՆ ղեկավարի պաշտոնում քաղաքական նշանակում կատարելով՝ Փաշինյանը կարծես թե հաստատում է այն խոսակցությունները, որ կադրային դիվանագետները ուղղակի չեն ցանկանում աշխատել այս իշխանությունների հետ։ Դրանով էր պայմանավորված, որ նախկին արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Արա Այվազյանը, հաշվի առնելով իշխանությունների վարած անհեռատես քաղաքականությունը, ինչ-որ մի պահից աննպատակահարմար գտան շարունակել իրենց պաշտոնավարումը։ Ստացվում է, որ, ըստ նույն Նիկոլ Փաշինյանի, հենց ինքն է այսօր «խոչընդոտում ՀՀ դիվանագիտական կորպուսի բնականոն զարգացումը և խնդիրներ առաջացնում Հայաստանի միջազգային հարաբերություններում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր