211652_close_icon
views-count39286 դիտում article-date 21:50 26-08-2021

Խաչատուր Սուքիասյանը Վազգենին քննադատելու ոչ մի բարոյական իրավունք չունի. Սասուն Միքայելյան

Խաչատուր Սուքիասյանը ոչ մի բարոյական իրավունք չունի, որ Վազգեն Սարգսյանի քննադատի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ օրերս հնչեցրած հայտարարություններին:

«Թող ոչ մեկն իրեն չգիտեմ ինչի տեղ չդնի, Վազգենին չքննադատի։ Նախ՝ մահացած մարդու հետևից չեն խոսում, երկրորդն էլ՝ պարոն Սուքիասյանը թող մի քիչ հեռվից գա, այն անձինք, որոնք բերել են Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, թող այդտեղից գա, ինչի՞ համար են բերել, և մեր երկիրն ի՞նչ օրի հասավ իրենց երկուսի թեթև ձեռքով, ու ամեն ինչ ճիշտ մեկնաբանի․․․ Պետք չէ իրեն սրբի տեղ դնել, ուրիշ բաներ խոսել, ինքը ոչ մի բարոյական իրավունք չունի Վազգենին քննադատի, հաղթանակած հրամանատարին, սպարապետին։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր