21668 դիտում
09:51 31-08-2021
Պատմության մեջ առաջին անգամ Արցախի անկախությունը կնշվի առանց Հայաստանի բարձր ղեկավարության․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մասնավորապես, սեպտեմբերի 1-ին Արցախում տեղի է ունենալու խորհրդարանի հատուկ նիստ, ապա հաջորդ օրը՝ անկախության օրվան նվիրված միջոցառում, որին, սակայն, ներկա չեն լինի ո՛չ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ո՛չ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նշեց, թե տեղեկություններ չունի նշված պաշտոնյաների մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ, սակայն նշեց, թե հատուկ նիստին, ապա մյուս օրվա միջոցառումներին ներկա են լինելու խորհրդարանական բոլոր խմբակցություններից ներկայացուցիչներ:
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, սակայն մենք տեղեկացանք, որ այդ օրերին Փաշինյանը Հայաստանում չի լինելու. արձակուրդում է Սոչիում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը նշեց, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը գլխավորելու է փոխնախագահներից մեկը, պատվիրակության կազմում են հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ:
Այսինքն՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս Արցախ չի մեկնի: Ստացվում է՝ պատմության մեջ առաջին անգամ Արցախն իր անկախության տոնը կնշի առանց ՀՀ բարձր ղեկավարության»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1471 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»