2676 դիտում
15:37 01-09-2021
Թալիբներն Աֆղանստանում նշանակել են ԱԳՆ-ի, պաշտպանության նախարարության եւ ՆԳՆ-ի ղեկավարներին
Աֆղանական «Թալիբան» արմատական շարժումը ձեւավորում Է իր կառավարությունը, արդեն հայտնի են առաջին նշանակումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 1-ին հաղորդել Է Khaama լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով շարժման աղբյուրներին:
«Ըստ այդ աղբյուրների, մոլլա Աբդել Ղանի Բարադարը նշանակվել Է արտաքին գործերի նախարար, մոլլա Յակուբը՝ թալիբների հիմնադիրի որդին, նշանակվել Է պաշտպանության նախարար, իսկ Խալիֆա Հաքանին՝ Ջալալուդդին Հաքանիի որդին, որը «Հաքանի» ահաբեկչական ցանցի հիմնադիրն Է, նշանակվել Է ներքին գործերի նախարար»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Թալիբների պաշտոնական ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել այդ հաղորդագրությունը, խոստանալով, որ թալիբների կառավարության կազմը կհայտարարվի մոտ ժամանակներս: Դրանից առաջ շարժման մամուլի քարտուղար Զաբիհուլլա Մուջահիդը Twitter-ում հաղորդել Էր, որ Ղանդահարում շարժման առաջնորդ Հայբաթուլլա Ահունդզադեի նախագահությամբ երեք օր նիստ Է գումարել «Թալիբան»-ի ղեկավար խորհուրդը. «քննաարկվել են քաղաքական, սոցիալական եւ տնտեսական հարցեր», այդ թվում նաեւ՝ ապագա կառավարությանը վերաբերող:
«Ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են բնակիչների ունեցվածքի պաշտպանությանը, մարդկանց լավ վերաբերվելուն, ինչպես նաեւ երկրում նոր իսլամական կառավարության ձեւավորմանը: Այդ հարցերի շուրջ անցկացվել են անհրաժեշտ կոնսուլտացիաներ»,-նշել Է շարժման մամուլի քարտուղարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր
2979 դիտում
22:09 04-11-2018
Թալիբներն Աֆղանստանում ռազմակայան են զավթել
1551 դիտում
22:28 11-08-2021
Թալիբներն Աֆղանստանում բանտ են գրավել և ազատ արձակել հարյուրավոր բանտարկյալների
1854 դիտում
10:59 13-08-2021
Թալիբներն Աֆղանստանում գրավել են Լաշքարգահ քաղաքը
Այս բաժնից
898 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար
1018 դիտում
21:35 30-01-2025
Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին
817 դիտում
21:23 30-01-2025
Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել