2959 դիտում
09:49 07-09-2021
Ուզում են արտախորհրդարանականներին էլ որևէ կերպ ընդգրկել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ ««Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները բավական «խառն են» 44-օրյա պատերազմի հարցերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորելու հարցով: Ավելին, արդեն իսկ իշխանական որոշ պատգամավորների օգնականներին և խմբակցության իրավաբանփորձագետներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել և ուսումնասիրել պատերազմի հետ կապված տեսանյութերը, տարբեր ֆեյսբուքյան հրապարակումներն ու թեմայի հետ բովանդակային առնչություն ունեցող այլ փաստաթղթեր։
Ըստ էության, մեր աղբյուրների փոխանցմամբ, իրենց նման վարքագծով իշխանությունները փորձում են այնպիսի իմիտացիա ստեղծել, որ իբր իրենք ամեն հարցում նախաձեռնողական են և ցանկացած ձևաչափով կարող են գնալ համագործակցության, ինչպես նաև, որ թափանցիկ գործունեություն են ծավալում։
Թերթի տեղեկություններով, քննիչ հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հարցում իշխանությունները պատրաստվում են ներգրավել նաև արտախորհրդարանական ուժերին, իրենց բնորոշմամբ՝ էլ ավելի հանրային և քաղաքական լայն շրջանակների հետ համընդգրկուն գործունեություն ցույց տալու նպատակով։
Մենք տեղեկություն ունենք նաև, որ այս ընթացքում ՔՊ պատգամավորները մի քանի անգամ հանդիպել են արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ և որոշների, հատկապես իրենց սատելիտ միավորների հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
6908 դիտում
10:29 20-10-2018
Քննչականներին հրահանգվել է՝ այսուհետ որևէ գործի մասին ոչինչ չխոսել, որևէ կերպ չարձագանքել. «Ժողովուրդ»
11126 դիտում
19:22 29-10-2018
Բժշկական աշխարհում կայացած բժիշկներին, որևէ կերպ անհնար է ստիպել որևէ քայլ անել՝ իր կամքին հակառակ
Այս բաժնից
1465 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»