2539 դիտում
17:20 07-09-2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ
Սեպտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Հանդիպմանը Նորին Սրբությունը, խոսելով հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների մասին, իր երախտագիտությունը հայտնեց Գերմանիայի իշխանություններին Հայաստանին այս ծանր ժամանակաշրջանում աջակցելու համար։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև շնորհակալություն հայտնեց դեսպանին` Հայաստանում իրականացրած արդյունավետ առաքելության համար։
Իր հերթին դեսպանը գոհունակությամբ նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում առիթ է ունեցել ճանաչելու հայ ժողովրդի բազմադարյա հարուստ մշակույթը և հաղորդ դառնալու Հայաստանի պատմական ու հոգևոր արժեքներին։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման կարևորությանը և այդ գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությանը:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին մաղթեց նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:

Նմանատիպ նյութեր
1668 դիտում
20:51 18-06-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ
1269 դիտում
19:06 27-06-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ
2575 դիտում
18:20 28-08-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ
Այս բաժնից
724 դիտում
09:18 20-10-2024
Սիլիկյան թաղամասում 24 ժամ ջուր չի լինի
547 դիտում
09:06 20-10-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
832 դիտում
21:27 19-10-2024
Հայաստանը այլևս զիջումների տեղ չունի. Ալեն Սիմոնյան