6634 դիտում
10:37 08-09-2021
Իշխան Սաղաթելյանը կմեկնի մարզեր․ ընդդիմադիրները պատրաստվում են ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեժ աշնանն ու ՏԻՄ ընտրություններին պատրաստվում է նաեւ խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունը․ «Հայաստան» դաշինքում քննարկումների արդյունքում որոշել են, որ ՏԻՄ ընտրությունների համակարգման հարցը պետք է վստահել ՀՅԴ-ական ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին։ Դաշինքը նրան պատվիրակել է մարզային շրջայցեր կատարել, հանդիպել կուսակցական ակտիվի եւ համակիրների հետ, շոշափել տրամադրությունները։
Պարզ ասած՝ «ռազվեդկա» անել, որից հետո կքննարկեն ու որոշում կկայացնեն՝ որտեղ առաջադրվել եւ ում առաջադրել։ Դաշինքից տեղեկացանք, որ ՏԻՄ-երին մասնակցելու են ոչ թե ՀՅԴ-ի, այլ դաշինքի ցուցակներով։ Երկու օր առաջ Սաղաթելյանը եղել է Շիրակի մարզում, առաջիկա օրերին այլ մարզեր էլ կայցելի։ Ինչ վերաբերում է Գյումրու քաղաքապետի թեկնածուին, դեռեւս որոշված չէ, չի բացառվում, որ դաշինքի Գյումրու շտաբի պատասխանատուներից մեկին առաջադրեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1693 դիտում
19:04 25-02-2023
«Այս իրավիճակի հետ չենք համակերպվում»․ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ պատրաստվում են շարունակել պայքարը
1692 դիտում
12:59 05-09-2021
Քննարկվել են Գյումրիում սպասվելիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության խնդիրները․ Իշխան Սաղաթելյան
1133 դիտում
09:13 10-09-2021
Կուսակցաշինական բում՝ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ. «Հրապարակ»
Այս բաժնից
1378 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»