211652_close_icon
views-count4579 դիտում article-date 21:53 11-09-2021

Փառահեղ նորամուտ. Ռոնալդուն ԱՊԼ-ի հենց առաջին խաղում դուբլի հեղինակ դարձավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Պրեմիեր-լիգայի 4-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել էր «Նյուքասլին»:
 
Մանկունյանցիների կազմում իր նորամուտն էր նշում պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը փառահեղ հանդիպում անցկացրեց:
 
«Յունայթեդը» հաղթեց 4-1 հաշվով, իսկ պորտուգալացին դուբլի հեղինակ դարձավ: Ուշագրավ է, որ նա գոլերը խփեց 36 տարեկան 218 օրական հասակում: Մանկունյանցիների միայն երկու խաղացող են ԱՊԼ-ում աչքի ընկել, լինելով Ռոնալդուից ավելի տարիքով. Ռայան Գիգզը՝ 39 տարեկան 86 օրական և Փոլ Սքոուլզը՝ 37 տարեկան 304 օրական:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր