211652_close_icon
views-count3178 դիտում article-date 10:17 15-09-2021

Համագործակցությո՞ւն, թե՞ սեղմօղակ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Չկա որեւէ բանական մարդ, որի սիրտը պատերազմ ուզի եւ հարեւանների հետ վատ հարաբերություններ։ Բայց եւ չկա որեւէ բանական մարդ, որ ընդառաջ վազի հարեւանի գիրկն ընկնելու համար, երբ հարեւանն ամեն օր ոտնահարում է նրա արժանապատվությունը՝ անձի, տարածքի ու գույքի նկատմամբ ամենակոպտագույն խախտումներով՝ դեռ մեղմ ասած։ 44-օրյա պատերազմի ընթացքում, հետո եւ ցայսօր արհեստածին պետություն Ադրբեջանը, որ նույնիսկ մեր որոշ կուսակցություններից տարիքով փոքր է, իր ավագ եղբոր՝ դարձյալ մեր տարածքների վրա հիմնված Թուրքիայի հետ միասին, պետական մակարդակով հակահայկական քարոզչություն է իրականացնում։

Մեկ ուրիշ փաստ՝ հնարավո՞ր է հարեւանություն մի տարրի հետ, որ քո իսկ լեռներից արդեն իջել ու քո բնակավայրի տարածքում ոստիկանական հենակետ է դնում։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքը ֆիքսել է, որ 2021 թ. սեպտեմբերի 9-ից Երեւան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Ճանապարհի այդ հատվածում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են արձանագրվում: Մասնավորապես՝ ադրբեջանական ոստիկանական հենակետի տեղակայումից հետո բացահայտվել է ճանապարհի նշված հատվածում տեղադրված ընդհանուր 10 տեսախցիկ: Դրանցից 4-ը տեղադրված է ոստիկանական հենակետի անմիջապես հարեւանությամբ գտնվող շենքի վրա. 2-ը շենքի ճակատային մասում են, իսկ մյուս 2-ը՝ շենքի տանիքին: 

Հստակեցնենք. ըստ նույն աղբյուրի, «ադրբեջանական իշխանությունները բացահայտ անիրավաչափ են տիրացել Որոտան բնակավայրի այն շենքին ու հարակից հողատարածքին, որտեղ տեղակայված են նրանց զինված ծառայողները, եւ որոնց անմիջական հարեւանությամբ տեղադրված են ադրբեջանական ոստիկանական հենակետ, ագելապատնեշներ ու տեսախցիկներ: Բանն այն է, որ այդ շենքն ու հողատարածքը սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ քաղաքացու: Նրա այդ իրավունքը հաստատված է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի 2013 թ. օրինական վկայականով»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր