2727 դիտում
09:49 18-09-2021
Իշխանությունները շտապում են. համայնքների խոշորացման հարցը կքննարկեն 2 անգամ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Armlur.am-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի 24 ին նախատեսված Ազգային ժողովի արտահերթ նիստից առաջ խորհրդարանական լսումներ կլինեն, որտեղ նախատեսված է քննարկել համայնքների խոշորացման հարցը։ Մասնավորապես, ԱԺ նիստերի դահլիճում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ` ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ:
Իսկ արդեն 24-ին արտահերթ նիստում կքննարկվի «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ:
Այսինքն՝ այս փաթեթը մեկ անգամ կքննարկվի լսումների միջոցով, մեկ անգամ էլ՝ արտահերթ նիստով։ Այս շտապողականությունն իր պատճառներն ունի. իշխող ուժը ցանկանում է ՏԻՄ ընտրություններից առաջ խոշորացված համայնքներ ունենալ ու ավելի շատ տարածքներում ունենալ սեփական համայնքապետեր»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2472 դիտում
19:25 29-11-2020
Արթուր Ղազինյան. Շտապում է պարոն մեղադրյալը, շատ է շտապում
1119 դիտում
16:47 30-01-2014
Ինչ խնդիրներ կարող են առաջանալ համայնքների խոշորացման ծրագրի իրագործման պարագայում. Սուր անկյուն. տեսանյութ
1799 դիտում
16:36 03-03-2014
ԱԺ մշտական հանձնաժողովը քննարկել է համայնքների խոշորացման ծրագիրը
Այս բաժնից
1441 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»