211652_close_icon
views-count8704 դիտում article-date 10:48 22-09-2021

Պատերազմից հետո դասեր չենք քաղել, իսկ Իլհամ Ալիևի հայտարարություններին պետք է ուշադիր լինել. Մովսես Հակոբյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» թերթը 44-օրյա պատերազմի մեկ տարվան ընդառաջ հարցազրույցների շարք է սկսել։ Թերթի զրուցակիցն է ՀՀ ԶՈւ Շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։

- Կրկին հետհայացք գցելով՝ կասե՞ք մի քանի քայլ, որոնք եթե արվեին, պատերազմի ընթացքը այլ կլիներ:

- Այսօր հեշտ է հետին թվով խոսելը, քանի որ կան արդյունքներ ու բացթողումներ, և այսօր դրա մասին խոսելը հեշտ է: Բայց դրանք սուբյեկտիվ կարծիքներ են, բայց դրա մասին խոսելը նաև անիմաստ է, այդ մասին պետք է հետևություններ արվեին, և կատարվեին հենց պատերազմի ժամանակ: Այսօր որևէ մեկին մեղավոր ճանաչելը չպետք է ինքնանպատակ լինի: Մեր ողնաշարը ջարդվել է, մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, որը կոչվում է Արցախի Հանրապետություն, և այստեղից մենք պետք է իրավիճակը ճիշտ գնահատենք և ճիշտ հետևություններ անենք, որ այդպիսի իրավիճակ չունենանք:

- Այդ դասերը քաղվե՞լ են:

- Ըստ ինձ՝ դեռևս ոչ: Ես մեկ օրինակ եմ ուզում բերել, որ ռազմաքաղաքական ղեկավարությունն ուշադիր լինի Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններին: Պատերազմի ժամանակ Ալիևի հայտարարությունները չլսեցին, հետևություններ չարեցին, և կարծում եմ՝ հիմա էլ ճիշտ գնահատական չենք տալիս և ջայլամի նման մեր գլուխը կախել ենք: Այսօր այդ վտանգը դեռ կա, և Ադրբեջանը քայլ առ քայլ նոր հաջողություններ է գրանցում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր