211652_close_icon
views-count1225 դիտում article-date 16:08 22-09-2021

Ֆրանսիական Դորդոնում բացվեց հայ անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար

 Ֆրանսիայի Բերժերակ քաղաքում (Դորդոնի շրջան)  բացվեց հայ անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ նախաձեռնությունը Դորդոնի հայ համայնքի հիմնադիր նախագահ Արթուր Գասպարյանինն է: Բացմանը ներկա էր նաև Բերժերակի քաղաքապետ Ջոնաթան Փրլոուդը: 

«Խաչքարը նոր չէ՝ դեռ 2012 թվականին է այն Հայաստանց տեղափոխվել Ֆրանսիա, սակայն այս ողջ ընթացքում չենք կարողացել այդ խաչքարի պաշտոնական բացումն իրականացնել, միայն այս տարի՝ քաղաքապետ Ջոնաթան Փրլոուդի շնորհիվ, որոշում կայացվեց այն տեղադրել Արևելյան պողոտայի պուրակում, որպես Ցեղասպանության ու ընդհանրապես անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար: Այն Անկախության 30-ամյակին նվիրված լավագույն նվերն է Ֆրանսիայում բնակվող հայերիս»,-«Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ ասաց Արթուր Գասպարյանը՝ նշելով, որ սա Հայաստանից հեռու հայ մշակույթը ներկայացնելու յուրահատուկ դրսևորում է, որն առաջին անգամ է Դորդոնում ներկայացվում պաշտոնական մակարդակով։

Նմանատիպ նյութեր