39433 դիտում
19:32 22-09-2021
ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանի եւ կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ ոստիկանապետը շրջայց իրականացրեց՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը:
Արմեն Մուրադյանն ու Հայկուհի Մինասյանը նշեցին, որ կենտրոնում բուժում ստացածներից շատերը սեփական կամքի ուժի եւ բուժանձնակազմի ամենօրյա ջանքերի շնորհիվ հրաժեշտ են տվել անվասայլակին, շատերն էլ՝ նորից քայլել են սովորել, կարողացել են ուսում ստանալ և աշխատանք գտնել:
Ոստիկանապետը տպավորված էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատանքներով, հնարավորություններով և մասնագիտական հաջողություններով։
Հանդիպման ավարտին Վահե Ղազարյանը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող բարձրորակ ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև իր բովանդակությամբ ու ջերմ միջավայրով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+