42486 դիտում
13:50 26-09-2021
Սևանում տեղի ունեցավ Թայեքվոնդոյի հուշամրցաշար. ապագա հերոս տղերքը այն նվիրել են Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏՍԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Սևան քաղաքի Մ․Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Թայեքվոնդոյի հուշամրցաշար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուշամրցաշարը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին:
Դպրոցի մարզադահլիճում մինչ կսկսվեին մենամարտերը, 44-օրյա պատերազմում ակտիվ մասնակցություն ունեցած, իրենց վստահված առաջնագիծն անառիկ պահած մի խումբ մասնակիցներ , այդ թվում՝ մարզիչներ, պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, որից հետո մրցույթի մասնակիցները կենդանի կատարմամբ հնչեցրեցին Հայաստանի օրհներգը ու հետո 1 րոպե լռությամբ հարգեցին հերոսների հիշատակը:
Հուշամրցաշարին մասնակցում էին նաև մի քանի մարզերից, այդ թվում՝ Շիրակի մարզի Օլիմպիական Թայեքվոնդոյի թիմը:
Այս պահին մրցաշարը շարունակվում է և ներկա է նաև Հայաստանի Թայեքվոնդոյի «Արմ-Մար» ակումբի նախագահ, մարզիչ Գևորգ Դանիելյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարգևատրվածների մեջ էին նաև «Եղնիկներ» լեգենդար զորամասի հրետանավոր Արթուր Անտոնյանը, Շիրակի մարզի Օլիմպիական Թայեքվոնդոյի պատասխանատու Արա Խաչատրյանը և այլ անձինք:
Այս մարզաձևը արդեն իր ամուր հիմքերն է դրել հանրապետության մի քանի մարզերում՝ շնորհիվ «Արմ-Մար» ակումբի նախագահ, մարզիչ Գ. Դանիելյանի ու այսօր դահլիճում ներկա գտնվող մրցույթի մասնակիցների ծնողները իրենց երախտիքի խոսքն էին ուղղում Հայաստանի Թայեքվոնդոյի «Արմ-Մար» ակումբին, ասելով. «Մեր արածը քիչ է մեր հերոս ու արծիվ տղերքի հանդեպ, ովքեր հանուն հայրենիքի զոհաբերեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը: Նրանք ընկան, որ մենք ապրենք: Հպարտ ենք, որ մեր երեխաները այսօր մասնակցում են Թայեքվոնդոյի հուշամրցաշարին, որ այն նվիրված է մեր լեգենդար հերոսների հիշատակին:
Շնորհիվ բոլոր մարզիչների՝ մեր երեխաների մոտ սերմանվում է ոչ միայն հայրենասիրությունը, հայրենիքի հանդեպ սերն ու պատասխանատվությունը, այլ նաև դեռ մանուկ հասակից նրանք կոփվում են ու ձեռք բերում առողջ մարմնում առողջ հոգի և այդ հոգով էլ նրանք նույնպես պատրաստ են ծառայել հանուն հայրենիքի՝ այնպես, ինչպես ծառայել են Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված ու լեգենդ դարձած հերոսները: Մենք էդ հերոս տղերքին բացակա չենք դնի»:
Քանի որ հուշամրցաշարին մասնակցում էին մեծ թվով երեխաներ, նրանց անվտանգությունն ապահովելու համար ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի հանձնարարականով տեղում ծառայություն էին կատարում ոստիկանության Սևանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Աշոտ Գևորգյանն ու նույն բաժնի թույլտվության ավագ տեսուչ Իշխան Գաբրիելյանը:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 511+
511+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)