51763 դիտում
22:02 27-09-2021
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. ոստիկանության 27-ամյա աշխատակիցը, Opel-ով մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 27-ամյա Խաչատուր Խաչատրյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին, այդ թվում՝ ճամփեզրի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Խ,. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մանանդյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հարություն Ադամյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Խ. Խաչատրյանը ծառայում է Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2029 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)