4325 դիտում
09:57 28-09-2021
Հայկ Մարությանը զենքով է շրջում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները նկատել են, որ քաղաքապետ Հայկ Մարությանը զենք է կրում։ Դա հատկապես նկատել են քաղաքապետարանի գործակարգավարական նիստերի ժամանակ: Ինչից կամ ումից է վախեցած երբեմնի սիրված դերասան, այսօր իշխանություններից «տարանջատված» Մարությանը, մեզ պարզել չհաջողվեց․ նրա խոսնակը, սովորության համաձայն, գրավոր հարցում պահանջեց։
Սակայն Մարությանի մոտ վերջին շրջանում անվտանգության հետ կապված պարանոյիկ տրամադրությունների մասին խոսում են նաեւ նրա շրջապատում, օրինակ, որ նա հիմա կենտրոնի իր բնակարանում գրեթե չի բնակվում, տեղափոխվել է Ավան թաղամասի մեկ այլ բնակարան։ Մարությանը, ըստ էության, իրեն ապահով չի զգում առանց իշխանական թիմի։
Չնայած օրենքով քաղաքապետը ՊՊԾ պահպանության տակ գտնվող պաշտոնյա չի համարվում եւ չունի թիկնազոր, բայց կարող է դիմել եւ ստանալ պետության կողմից տրամադրվող թիկնապահ, եթե դրա անհրաժեշտությունը կա, եւ կոնկրետ վտանգ է առկա։ Հավանաբար, այդ հարցում էլ չի վստահում իշխանությանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
122071 դիտում
09:42 20-02-2021
Նիկոլ Փաշինյանի ցուցումով՝ քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույը» պարգևատրվել է զենքով. «Հրապարակ»
13395 դիտում
10:23 21-10-2021
Երևանի թեման ՏԻՄ ընտրություններով վերջնականապես փակվեց. Մարությանը ցնծության մեջ է․ «Հրապարակ»
Այս բաժնից
1441 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»