211652_close_icon
views-count1680 դիտում article-date 10:21 01-10-2021

Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսումն անխուսափելի է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկու երկիրը՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, 44-օրյա պատերազմի հրադադարի հենց հաջորդ օրը հայտարարեցին, որ արցախյան հիմնահարցին երկարաժամկետ և հիմնարար լուծում տալու համար պետք է վերսկսվեն քաղաքական բանակցությունները՝ դրանով փաստելով, որ հրահրած ագրեսիայով չի լուծվել հակամարտության բուն պատճառը՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը: Մինսկի խմբում համանախագահող երրորդ երկրի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ պատերազմի օրերին հայտարարեց, որ Արցախի հիմնահարցը տարածքային չէ, այլ՝ էթնիկ: Սրանով ՌԴ նախագահը նույնպես փաստեց, որ պատերազմը հակամարտության լուծման չէր կարող բերել, և այն պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների միջոցով:

Արցախի խնդրի կարգավորման ուղղությամբ բանակցությունների վերսկսման մասին են պարբերաբար բարձրաձայնում նաև եվրոպական կառույցների ղեկավարները: Արցախի դեմ համատեղ ռազմական ագրեսիա սանձազերծած և պատերազմական հանցագործություններին բնորոշ գործողություններ արած ադրբեջանաթուրքական զույգին այսօր ձեռնտու չէ հակադրվել միջազգային կազմակերպություններին և խոշոր պետություններին, իսկ Ադրբեջանը դրա համար նաև չունի համապատասխան ռեսուրսներ, քանի որ պատերազմի ժամանակ կրել է ահռելի կորուստներ՝ թե ռազմական առումով, թե միջազգային հարաբերություններում, և ներկայում վերակենդանացման փուլում է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր