12283 դիտում
10:54 01-10-2021
Հեռանալ հենց այսպես․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Անսեր ու անմիաբան մեր այս ժամանակներում երբեմն նաեւ միաբանվելու, սիրո եւ համերաշխության կայծեր են փայլատակում: Այդպիսի մի փայլատակում համարենք երգիչ, երգահան Հայկոյի մահն ու հրաժեշտի արարողությունը: Ինչքա՜ն ցավ ու ափսոսանք հնչեց այս օրերին` ուղղված սիրելի երգչին, ինչպիսի՜ անկեղծ խոսքեր ասվեցին, եւ ինչքա՜ն միասնական էին մարդիկ` Հայկոյի մասին իրենց կարծիքի հարցում:
Քչերին է բախտ վիճակվում իրենց կյանքի ընթացքում նման բարի համբավ ձեւավորել, այդպիսի հեղինակություն ստեղծել, այդքան սեր ու հարգանք վայելել, որ հեռացումդ էլ այդչափ ցավ պատճառի եւ այդքան արցունք քամի` անգամ ոչ շատ մտերիմ մարդկանց աչքերից: Բարի, կիրթ, ջերմ, հայրենասեր, մարդկային` Հայկոյի մասին որակումների մեջ մարդիկ շռայլ էին: Իսկ կյանքի վերջին օրերին նրան ճանաչողներն ու անգամ չճանաչողները միաբերան աղոթում էին եւ հույս փայփայում, որ նա փրկվելու է: Որ ճակատագիրը չի կարող այդքան դաժան գտնվել, որ այսպես վաղաժամ տանի մի մարդու, որը դեռ շատ անելիք ունի եւ իր գոյությամբ լույս ու սեր է սփռում շրջապատում: Որին բոլորն անխտիր` անգամ չար ու դաժան, ապազգային եւ անգիտակից էակներն են սիրում եւ հարգում:
Ցավոք, մեր աղոթքները տեղ չհասան, եւ այսօր հասարակությունը հրաժեշտ է տալիս սիրելի երգչին: Մի քանի օր է՝ Երեւանում ամենուր հնչում է Հայկոյի մեղմ, գեղեցիկ երաժշտությունը: Մարդիկ նաեւ այսպես են իրենց հարգանքի տուրքը մատուցում լավ երաժշտին: Այսպես էինք հրաժեշտ տալիս նաեւ Շառլ Ազնավուրին, որի մահվան օրերին ամենուր Ազնավուրի երգերն էին հնչում: Երանի նրանց, ովքեր հեռանալիս ինչ-որ հետք են թողնում այս աշխարհում` Հայկոն գեղեցիկ երաժշտություն թողեց, որը տասնամյակներ հետո էլ հիշեցնելու է, որ այսպիսի լավ մարդ է ապրել երկրի վրա»:
Մանրամասն՝ թերթի այօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
5989 դիտում
13:07 13-10-2016
Լավ տրամադրության համար․ Ֆորշ․ «Հենց այսպես էլ ապրում ենք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
3701 դիտում
12:42 23-11-2016
Մարկո Ռոյս. Հենց այսպես էի պատկերացնում իմ վերադարձը
8505 դիտում
12:49 04-05-2020
Հենց այսպես էլ անփույթ ղեկավարում եք մի ամբողջ պետություն. Հովհաննես Խաչատրյան
Այս բաժնից
1429 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»