211652_close_icon
views-count3287 դիտում article-date 20:33 02-10-2021

Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում է

Ազատ ոճի Հայաստանի ըմբիշներից առաջինը գորգ դուրս եկավ Արսեն Հարությունյանը 61կգ քաշային կարգում։ Եվրոպայի 2019 թվականի չեմպիոնը իր ելույթները հաղթանակով սկսեց՝ պարտության մատնելով Ղազախստանի ներկայացուցիչ, մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Ադլան Ասկարովին։

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 2 մեդալ է նվաճել
Վիճակահանության համաձայն՝ Արսենը աշխարհի առաջնությունում իր մեկնարկը վերցրեց 1/8 եզրափակչից։ Ղազախ Ադլան Ասկարովի հետ գոտեմարտի առաջին մրցափուլից հետո հայ ըմբիշը պարտվում էր 4։8 հաշվով։ Բայց երկրորդ մրցափուլում Արսենը հերթական անգամ ապացուցեց, որ նույնիսկ չորս միավորի տարբերությունը դեռ ոչինչ չի նշանակում իր մասնակցությամբ գոտեմարտում։

Երկրորդ մրցափուլում մեր ըմբիշւ մրցակցին ուղղակի շնչելու հնարավորություն չտվեց, իրար հետևից վաստակելով 14 միավոր ու մրցակցին տալով ընդամենը 2 միավոր։ Ի վերջո գրանցվեց 18։10 հաշիվը Հարությունյանի օգտին։

Քառորդ եզրափակիչում Արսենի մրցակիցը նախկին ռուսսաստանցի Ալիբեգ Ալիբեգովն էր, որը այս մրցումներում ներկայացնում է Բահրեյնը։ Մեր ըմբիշը տակտիկապես գերազանց մենամարտ անցկացրեց ու հաղթանակի հասավ 8։2 հաշվով։ Կիսաեզրափակիչում Արսեն Հարությունյանի մրցակիցը լինելու է ամերիկացի Դեյտոն Դուեյնը, հայտնում է ArmeniaSputnik.am-ը:

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը ժամանակից շուտ՝ 10:0 հաշվով զիջեց Դաթոն Դուեյն Ֆիքսին: Հարությունյանը կմրցի բրոնզե մեդալի համար: Գոտեմարտը կկայանա հոկտեմբերի 3-ին:

Հոկտեմբերի 3-ին մրցագորգ կմտնեն Վազգեն Թևանյանը, Արման Ավագյանը և Արման Անդրիասյանը:

Նմանատիպ նյութեր