Արսեն Ջուլֆալակյան. Ըմբշամարտի Աշխարհի առաջնության վերաբերյալ ոչ մի պաշտոնական ինֆորմացիա չկա
Այսօր տեղեկություն տարածվեց, որ սույն թվականի դեկտեմբերի սկզբին տեղի կունենա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Այդ առթիվ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքում իր էջում գրել է.
«Հարգելի՛ սպորտային լրագրողներ ջան, կներեք, որ ձեր մասնագիտական օրով ստիպված եմ Ձեզ ուղղել…
UWW-ին դեռևս ոչ մի կոնկրետ որոշում չունի կայացրած մեծահասակների աշխարհի առաջնության վերաբերյալ: Երեկ UWW-ի հետ տեղի ունեցած վիդեո-կոնֆերանսի ժամանակ անձամբ եմ այդ հարցադրումն արել, այսօր էլ կրկին ստուգել եմ՝ թյուրիմացությունից խուսափելու համար։
Իսկ Սերբիայի ըմբշամարտի ազգային ֆեդերացիայի հայտարարությունը հավանաբար թյուրիմացություն է եղել, ինչը խոստացան շուտով շտկել»,- գրել է անվանի պատգամավորը: