211652_close_icon
views-count4507 դիտում article-date 14:34 03-10-2021

Իրանը պաշտոնապես բողոքել է Բաքվում իր դեսպանատան շենքի վրա հարձակման հետ կապված

Իրանը պաշտոնապես բողոքել է Ադրբեջանի Հանրապետությունում իր դեսպանատան շենքի վրա հարձակման հետ կապված, հայտարարել է Բաքվում այդ երկրի դեսպան Աբաս Մուսավին, գրում է shantnews.am-ը։

Ինչպես հայտնում է Tasnim գործակալությունը, ուրբաթ օրը դեսպանն ասել է, որ Թեհրանը լրջորեն հետամուտ կլինի հինգշաբթի գիշեր դեսպանատան վրա հարձակման գործին, մինչև հնարավոր լինի պարզել հանգամանքները:

Դեսպանատան վրա հարձակումից և պաշտոնական ալիքներով Իրանի բողոքից հետո, Ադրբեջանի Հանրապետության դիվանագիտական ոստիկանությունը և ներքին գործերի նախարարությունը հարցի առնչությամբ «հայտնաբերել, ձերբակալել և հարցաքննել են չորս անձի»:

Նմանատիպ նյութեր