1625 դիտում
14:21 04-10-2021
Լիտվան պատրաստ է օժանդակել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին. Փաշինյանը հանդիպել է Սեյմասի նախագահին
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն: Կառավարության ղեկավարը հանդիպում է ունեցել Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից։
Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը, ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում: Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Չիմիլիտե-Նիելսենն ընդգծել են միջխորհդարանական կապերի կարեւորությունը, որոնք կարող են նպաստել երկու երկրների միջեւ բարեկամական կապերի ամրապնդմանը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման ուղղությամբ փորձի փոխանակմանը:
Կողմերն անդրադարձել են Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, դրանց արդյունավետ իրականացման գործում փոխգործակցությանը:
Լիտվայի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ իր երկիրը պատրաստ է սերտորեն համագործակցել ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում եւս նշել, որ դեկտեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ լիտվական կողմը կիրականացնի Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտ գործողություններ:
Հանդիպման ավարտին վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել Սեյմասի պատվավոր հյուրերի գրքում, այնուհետեւ ծանոթացել այնտեղ բացված հայ-լիտվական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի լիտվական մամուլում հայ ժողովրդի պատմությանը վերաբերող հրապարակումների ցուցահանդեսում ներկայացված նյութերին:

Նմանատիպ նյութեր
2025 դիտում
19:12 22-01-2019
ՎԶԵԲ-ը պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սումանտրա Չակրաբարտիին
1622 դիտում
20:20 18-11-2021
Լիտվան պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լիտվայի Սեյմասի փոխնախագահ
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
763 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»