211652_close_icon
views-count1443 դիտում article-date 12:31 31-01-2019

Լիտվան տպավորված է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներից և պատրաստ է մի շարք ոլորտներում աջակցել. Շատունաս

Հունվարի 30-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը դեսպանությունում ընդունեց Լիտվայի ԱԳՆ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ հանձնարարականներով դեսպան Սիմոնաս Շատունասին (Simonas Šatūnas)։ Հանդիպման սկզբում դեսպան Շատունասը նշեց, որ առաջիկայում ԱլԳ դեսպանների խմբի այցի շրջանակներում նախատեսում է այցելել Հայաստան և հավելեց, որ այցը ցանկանում է օգտագործել նաև Հայաստան-Լիտվա երկկողմ կապերի խորացման և Լիտվայի կողմից Հայաստանին տրամադրվելիք հնարավոր աջակցության ոլորտները նախանշելու համար։ Սիմոնաս Շատունասը նշեց, որ Լիտվան տպավորված է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներից և պատրաստ է մի շարք ոլորտներում՝ այդ թվում արդարադատության, կրթության, վերականգնվող էներգիայի, միջին մասնագիտական վերապատրաստման ոլորտներում աջակցություն ցուցաբերելու։ Դեսպան Մկրտչյանն իր հերթին ներկայացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ԵՄ անդամ պետությունների կողմից վավերացման և դրա մի շարք դրույթների կիրարկման ընթացքը։ Դեսպանը նաև նշեց, որ Լիտվան իր լավագույն փորձով կարող է կիսվել քաղաքականության, կառավարման մեջ կանանց ներգրավվածության, ՀՀ պետական կառավաման և տնտեսության թվայնացման, ինչպես նաև թվային տեխնոլոգիաները գյուղատնտեսության մեջ օգտագործելու հարցերում։

Նմանատիպ նյութեր