211652_close_icon
views-count13352 դիտում article-date 16:05 04-10-2021

Սպասվում է թաց ձյուն. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հոկտեմբերի 05-ի երեկոյան ժամերին, 06-ին լեռնային շրջաններում,  Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում   տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ին կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 04-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Հոկտեմբերի  05-06-ին, 07-ի գիշերը ժամանակ առ ժամանակ  սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 07-ի ցերեկը, 08-09-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 04-ի ցերեկը, 05-06-ին, 07-ի գիշերը շրջանների զգալի մասում, 07-ի ցերեկը, 08-09-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:
Քամին հարավ-արևելյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 04-ի ցերեկը, 05-06-ին աստիճանաբար կնվազի 7-10  աստիճանով:

Նմանատիպ նյութեր