1678 դիտում
09:13 05-10-2021
Ընդամենը 7 հարց. Ազգային ժողովն այսօր նիստ կգումարի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ութերորդ գումարման աշնանային նստաշրջանի հերթական նիստերն են մեկնարկում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհրդարանի օրակարգում 7 հարց է ներառված, որ վերաբերում են ֆինանսական համահարթեցմանը՝ սուբվենցիային, սոցփաթեթներում կատարվելիք փոփոխություններին, Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելուն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ ընտրելուն եւ այլն:
ԱԺ հերթական քառօրյայի օրակարգը, նկատենք, ինչպես եւ նախորդը, հարուստ չէ բովանդակային հարցերով: Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, երբ թվում էր, թե իշխանական պատգամավորները, իրար հերթ չտալով ու ջանացավորեն, պատերազմի հետեւանքով առաջ եկած սոցիալական ու տնտեսական հարցերը մեղմող նախաձեռնություւններով պետք է հանդես գան, այս էլ երկրորդ անգամ, փաստորեն, ոչ էական, երկրորդական կարեւորության հարցեր են քննարկելու: Մյուս կողմից՝ խորհրդարանականները քննարկելու են ոչ թե սեփական, այլ կառավարության ներկայացրած կամ առաջարկած փաթեթները:
«Ապագա կա» ասողներին ու իշխանության նրկայացուցիչներին թե՛ օրենսդրական նախաձեռնություններով, թե՛ ելույթներով ու քննադատությամբ օրուարեւ չտալու մասին հայտարարող ընդդիմադիրները փաստացի ԱԺ նիստերում ներառելու հարց, օրենսդրական փաթեթ չունեն: Ընդդիմությունն ամենատարբեր հարցերով Սահմանադրական դատարան դիմելով է տարված, իշխանությունը՝ տարբեր համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններով, խորհրդարանի օրակարգն էլ, փաստորեն, շնորհիվ գործադրի է կազմավորվում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3172 դիտում
16:48 14-05-2021
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ կգումարի
639 դիտում
13:34 09-04-2020
Ազգային ժողովն ապրիլի 13-ին արտահերթ նիստ կգումարի
1311 դիտում
15:51 08-11-2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի
Այս բաժնից
688 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
925 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2233 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ