4892 դիտում
09:37 06-10-2021
Միջուկային մարտագլխիկն Իրանին կտա տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրադրությունը փոփոխելու հնարավորություն․ «Ամերիկայի ձայն»
Երբ Վաշինգտոնում վերջերս հանդիպեցին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ու Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթը, պարզ դարձավ, որ նրանց քննարկման գլխավոր առարկան եղել է Իրանը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքի խոսքերով, հարկավոր է, որ կողմերը փակ դռների հետեւում գտնեն փակուղուց դուրս գալու ելքեր, միջուկային խնդիրը լուծելու եղանակներ:
Այն օրից ի վեր, երբ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ը դուրս բերեց Իրանի հետ կնքված միջուկային միջազգային գործարքից, Իրանը զարկ է տվել ուրանի հարստացման աշխատանքներին եւ արգելում է միջազգային դիտորդների մուտքը միջուկային իր հաստատություններ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իսրայելի վարչապետն, իր անհանգստությունն արտահայտելով այս հարցում, հայտարարեց, թե Իսրայելն ունի համբերության բաժակ, որը կարող է լցվել: «Եթե այլ պետությունների համար այս հարցը կարեւոր չէ, ապա Իսրայելը չի կարող հանդուրժել, որ Իրանն ունենա միջուկային զենք»,- հայտարարեց նա:
ՄԱԿ-ի միջուկային հարցերով գործակալության տվյալներով, Իրանն ուրանն այսօր հարստացնում է մինչեւ 60 տոկոս: Սակայն մինչեւ 90 տոկոսի հարստացումն արձանագրելը դժվար գործընթաց է: Էհուդ Բարաքի խոսքերով, որը նաեւ եղել է Իսրայելի պաշտպանության նախարարը, ասում է, թե միջուկային զենք պատրաստելու համար 60-ից 90 տոկոսի անցումը շատ կարճ ժամանակ է պահանջում: «Այն կարող է իրականացվել մեկուսացված մի վայրում, քաղաքացիական բնակչությամբ մի քանի տարբեր վայրերում, կամ էլ հին հանքերում»: Նա կարծում է, որ այդ դեպքում Իրանը կկարողանա միջուկային մարտագլխիկներ տեղադրել իր հրթիռների վրա:
Անցած տարիների ընթացքում Իսրայելը դիվերսիոն մի քանի հարձակումներ է իրականացրել Իրանի միջուկային ծրագրի դեմ: Իսրայելի պաշտպանության նախարարն էլ հայտարարել է ռազմական հարված հասցնելու հնարավորության մասին: Սակայն նման որեւէ գործողություն կարող է իրականացվել միայն այլ տերությունների հետ համաձայնության դեպքում, ասում են փորձագետները:
«Իսրայելն ունի ԱՄՆ-ի ռազմավարական եւ լոգիստիկ աջակցության, եվրոպական երկրների քաղաքական աջակցության կարիքը»,- ասում է Իրանի հարցերով փորձագետ Մենաշե Ամիրը:
Եթե Իրանին ի վերջո հաջողվի ստանալ միջուկային զենք, ինչպես քաղաքական վերլուծաբաններն ու մի շարք երկրների առաջնորդներ են ասում, Թեհրանը կստանա տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրադրությունը փոփոխելու հնարավորություն:

Նմանատիպ նյութեր
1343 դիտում
09:37 17-04-2015
Իրանին ռուսական C-300 ԶՀՀ-ների մատակարարումը ապակայունացնելու է տարածաշրջանում իրադրությունը. ԵՄ
7243 դիտում
23:05 04-07-2017
ԱՄՆ-ի ստեղծումից ի վեր՝ սահմանադրությունը փոփոխելու ավելի քան 11 հազար փորձ է արվել. «Ամերիկայի ձայն»
2566 դիտում
11:25 11-08-2022
Իրանը կհակազդի Կովկասյան տարածաշրջանում իր սահմանները փոփոխելու ցանկացած փորձ. Իրանի նախագահը՝ Փաշինյանին
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը