1062 դիտում
13:31 06-10-2021
Հանդիպումներ Իտալիայի ղեկավարության հետ, հայ նկարիչների գործերի ցուցադրույթ. մանրամասներ ՀՀ նախագահի այցից
Պետական այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օրակարգային հանդիպումները մեկնարկում են առավոտյան։ Ինչպես Հռոմից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նախագահի առաջին կանգառը Քուիրինալե պալատն է, որտեղ նախատեսված է դիմավորման արարողություն և հանդիպում Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։ Հանդիպումից հետո երկու երկրների նախագահները հանդես կգան հայտարարությամբ։
Նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիա պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների հովանու ներքո Քուիրինալի պալատում կբացվի մեծանուն հայ նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի աշխատանքների ցուցադրույթը:
Արդեն կեսօրին նախագահ Արմեն Սարգսյանը կհանդիպի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի, ինչպես նաև՝ Իտալիայի պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ։
Օրվա երկրորդ կեսին նախատեսված է ծաղկեպսակի տեղադրման արարողություն՝ «Հայրենիքի խորան» հուշարձանին։
Հաջորդ կանգառը Հռոմի քաղաքապետարանն է, որտեղ նախատեսված է հանդիպում Վիրջինիա Ռաջիի հետ։ Երեկոյան նախագահ Սարգսյանը կհանդիպի Սենատի արտաքին հարաբերությունների նախագահ Պիերո Ֆասինոյի հետ։
Պետական այցի առաջին օրը կավարտվի ի պատիվ նախագահ Սարգսյանի՝ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի և նրա դուստր Լաուրա Մատարելայի անունից նախատեսված պետական ընթրիքով։
Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մարտի 17-ին:
Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության ընթացքում սա Հայաստանի նախագահի առաջին պետական այցն է Իտալիա:

Նմանատիպ նյութեր
3680 դիտում
16:39 26-04-2018
Արմեն Գևորգյանը Մոսկվայում հանդիպումներ է անցկացրել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ
Այս բաժնից
472 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
949 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
724 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ