211652_close_icon
views-count1977 դիտում article-date 23:06 06-10-2021

Ֆաբիո Կապելլո. Դոնարուման իրեն անշնորհակալ պահեց «Միլանի» հանդեպ

«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն մեկնաբանել է այն, թե ինչպես են Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում դիմավորելու Ջանլուիջի Դոնարումային՝ Ազգերի Լիգայի Իտալիա-Իսպանիա խաղին, որը կայանալու է այսօր:
 
«Ջանլուիջին խնդրել է, որ իր հասցեին չսուլե՞ն: Հուսով եմ, որ նրա խնդրանքը կբավարարվի, քանի որ նա զգալի ներդրում է ունեցել հավաքականի հաջողության կազմում՝ Եվրո-2020-ում:
 
Բայց ես պետք է ընդգծեմ. նա իրեն «Միլանի» հանդեպ անշնորհակալ գտնվեց՝ տեղափոխվելով ՊՍԺ: Հաշվի առնելով, թե ակումբն ինչ է արել նրա, նրա ընտանիքի համար, նա պետք է իրեն այլ կերպ պահեր», ասել է Կապելոն:

Նմանատիպ նյութեր