211652_close_icon

Երևանում բարեկարգվում են Կողբացի փողոցի մայթերը

views-count1240 դիտում article-date 18:35 07-10-2021
Հետիոտնի հարմարավետությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերով նորոգվում ու սալիկապատվում են երևանյան մայթերը:

Յուրօրինակ մոտեցմամբ են բարեկարգվում նաև Կողբացի փողոցի մայթերը։ Մասնավորի կողմից նախորդ տարի նախաձեռնված ծրագիրն այս տարի շարունակում է համայնքը: Կկանաչապատվեն նաև հարակից սիզամարգերը:
 
Նշված փողոցի մայթերը նախկինում հիմնականում ծառայում էին ավտոմեքենաների կայանմանը: Ծրագրի շրջանակում մայթեր են կառուցվում նաև կամարանցումներում:

Նախագիծը նախատեսվում է շարունակել մինչև Ամիրյան փողոցի կամարանցում։
 
 

Նմանատիպ նյութեր