1287 դիտում
09:13 08-10-2021
Կառավարման ճգնաժամ՝ բոլոր օղակներում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Այսօր ԱԺ ճեպազրույցների օրն է․ խմբակցություններն ամփոփելու են քառօրյայի աշխատանքները։ Ավելի ստույգ՝ եռօրյայի, էլ ավելի ստույգ՝ երկուսուկեսօրյայի կամ երկօրյայի, եթե ավելի ճշգրիտ՝ մեկօրյայի աշխատանքները, քանզի խորհրդարանը, քառօրյան չսկսած, արդեն օրակարգը սպառել էր։ Հինգշաբթի օրն առհասարակ նիստ չի եղել, չորեքշաբթի օրը նիստը տեւել է ընդամենը կես ժամ, արագ սպառել են օրակարգն ու հեռացել։ Երեկոյան միայն կառավարության հետ հարցուպատասխանն է կայացել, որն օրենքի պահանջ է՝ անկախ օրակարգից։
Միակ լիարժեք նիստը եղել է երեքշաբթի՝ նստաշրջանի առաջին օրը։ Սա ԱԺ պարապության, անարդյունավետ աշխատանքի մասին է վկայում։ Խորհրդարանականները, հատկապես՝ իշխանական մասը, զբաղված են ամեն ինչով, բացի օրենսդրական աշխատանքից:
Ինչպես գործադիրն է կաթվածահար վիճակում, այնպես էլ օրենսդիր մարմինը, եւ կառավարման ճգնաժամը ներթափանցել է բոլոր օղակներ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
8309 դիտում
22:47 24-03-2017
Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը Աշխարհի Գավաթում ոսկե մեդալ նվաճեց օղակներում
1925 դիտում
13:47 20-07-2018
Վարչապետը մտադիր չէ միջամտել միջին օղակներում նշանակումներին
Այս բաժնից
1429 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»