2475 դիտում
09:05 09-10-2021
Հարցումները ցույց են տալիս, որ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն դուրս է մրցակցությունից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ լայնորեն օգտագործեցինք հասարակական կարծիք ուսումնասիրող ընկերություններից մեկի՝ մեր աղբյուրներին տրամադրած արդյունքները, որոնք ոչ միշտ էին միանշանակ ընկալվում ու հաճախ ենթարկվում էին անհիմն քննադատության: Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ մեր հրապարակած արդյունքները շատ մոտ, եթե չասենք նույնական էին ստացված տվյալներին:
Թերեւս մենք միակն էինք, որ հրապարակեցինք ՔՊ-ի անվերապահ հաղթանակը Սյունիքի մարզում, այնինչ քննարկումների տեսանելի հատվածում գրեթե բոլոր քաղաքագետներն ու վերլուծաբանները դա բացառում էին: Հոկտեմբերի 1-ից մենք խնդրել էինք նույն ընկերության մեր աղբյուրներին տեղեկություններ տրամադրել սպասվող ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ: Մեզանից մի քանի օր ժամանակ խնդրեցին, որպեսզի ամփոփվեն սեպտեմբեր ամսվա ստացած նախնական թվերը: Երեկ վերջապես հայտնեցին, որ, ըստ էության, իշխող ուժի դիրքերն ավելի են ամրապնդվել, ու գրեթե բոլոր համայնքների ավագանիներում իշխող ուժը ստանալու է ձայների ճնշող մեծամասնությունը:
Մեզ նաև փոխանցեցին, որ հասարակական տրամադրություններում նկատվում է աճող անտարբերություն քաղաքական հայտարարությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ասածների, գրածների ու խոսքերի հանդեպ. որպես պատճառ մարդիկ նշում են տարրական բաներ, որոնք արվում են հիմա ու չեն արվել նախկինում, օրինակ՝ ասֆալտ, լուսավորություն, բարեկարգում և այլն: Ընդդիմությունը և քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կարծես զուգահեռ իրականություններում ապրեն. նշեցին մեր զրուցակիցները: Ի դեպ, ՔՊ թեկնածուները շարունակում են մնալ անկարևոր, հաճախ թեկնածուների անուն-ազգանունները չեն հիշում, ձայնը գնալու է «հին ու բարի» Նիկոլ Փաշինյանին: Այսինքն` Պողոս Պողոսյանն է, թե Պետրոս Պետրոսյանը, էական չէ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1570 դիտում
10:12 29-06-2023
103 քաղաքացուց 80-ը չի ցանկանում լսել Փաշինյանին. ինչ են ցույց տալիս հարցումները․ «Ժողովուրդ»
1363 դիտում
20:40 07-05-2014
«Բավարիա»-ի և «Բորուսիա»-ի մրցակցությունից շահում են բոլորը. Վայդենֆելլեր
Այս բաժնից
4867 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են