211652_close_icon
views-count45833 դիտում article-date 21:20 18-11-2021

Լոռիի ՏԻՄ ընտրություններում առաջադրված նախկին ոստիկանապետի դեմ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն. պնդում են՝ 1. 400 հազար դրամ է պարտք, չի տալիս. aravot.am

Aravot.am-ը տեղեկություն է ստացել, որ երեկ՝ նոյեմբերի 17-ին քաղաքացի Տիգրան Բ.-ն դիմել է ոստիկանություն՝ հաղորդում ներկայացնելով, որ Վազգեն Թորոսյանի հետ պայմանավորվածություն են ունեցել նրան պատկանող՝ Շիրակի խճուղի 30/1 հասցեում գործող, սակայն նրա անվամբ չհաշվառված ազատ տարածքում բիովառելիքի արտադրամաս կառուցել, սակայն Թորոսյանի կողմից պայմանավորվածությունը խախտվել է: Տիգրան Բ.-ն, որն արդեն իսկ ներդրումներ էր արել Թորոսյանին պատկանող տարածքում, որոշել է դուրս գալ նշյալ տարածքից՝ պայմանով, որ Վազգեն Թորոսյանը ամսական նրան մաս-մաս կվերադարձնի ներդրած գումարը՝ 1.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:

Ընդհանուր առմամբ խոսքը շինարարության համար ներդրած 1.400.000 դրամի մասին է: Ինչպես տեղեկացանք, Տիգրան Բ.-ի բողոքից, պայմանավորվածությունը խախտվել է, քանի որ Վ. Թորոսյանը այնտեղ տեղադրել է իրեն պատկանող հաստոցը ու պահանջել դրա գումարը եւս վճարել, ինչի պատճառով օգոստոսի 28-ին Տիգրան Բ.-ն դուրս է եկել այդ տարածքից: Իսկ նախնական պայմանավորվածությամբ, կատարված ծախսերը ստացվող եկամտից մարվելուց հետո դրա 50 տոկոսը պետք է մնար Վ. Թորոսյանին: Տիգրան Բ.-ն ոստիկաններին պատմել է, որ Վ. Թորոսյանը մինչ օրս, տարբեր պատճառաբանություններով հրաժարվում է վճարել, իսկ պայմանավորվածությունից երեք ամիս անց հայտնել է, որ կարող է գալ ապամոնտաժել շինությունը եւ տեղափոխել: Տեղեկացանք նաեւ, որ այս գործի վերաբերյալ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Իսկ Թորոսյանին հայտնաբերելու ուղղությամբ էլ, ըստ մեր տեղեկությունների, ձեռնարկվում են միջոցառումներ:

Պարզեցինք, որ Վազգեն Թորոսյանը «Հանրապետություն» կուսակցության ցուցակով առաջադրվել է Լոռու մարզի ՏԻՄ ընտրություններում. ցուցակում առաջին համարն է: Այս պահին չի աշխատում, սակայն նախկինում զբաղեցրել է Բազումի, Տարոնի, Տաշիրի ոստիկանապետի պաշտոնները: «Տեղյակ չեմ, որ իմ դեմ հաղորդում է ներկայացվել, ինձ որեւէ տեղ չեն հրավիրել: Հեռախոսիս համարները բոլորն էլ ունեն, տեղս էլ՝ գիտեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Թորոսյանը, երբ հարցրինք՝ ինչպե՞ս կմեկնաբանի Տիգրան Բ.-ի՝ նրա դեմ տված հաղորդումը: Վազգեն Թորոսյանի խոսքով, ինքն ավելի շատ վնաս է կրել, քան Տիգրան Բ.-ն, քանի որ երկուսով գումար են դրել գործի մեջ եւ Տիգրան Բ.ն-ն թողել՝ հեռացել է:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր