211652_close_icon

Այսօր Աղջիկ երեխաների միջազգային օրն է

views-count2998 դիտում article-date 15:15 11-10-2021

Այսօր Աղջիկ երեխաների միջազգային օրն է։ Այս կապակցությամբ ՀՀ ՄԻՊ-ը ուղերձ է հղել․

«Աղջիկ երեխաները մեր կյանքը լցնում են վառ գույներով ու երջանկությամբ, տալիս են կյանքի դժվարությունները հաղթահարելու անսպառ մոտիվացիա։

Չպետք է թույլ տանք, որ մեր աղջիկ երեխաները դառնան մեր թվացյալ վախերի զոհը, որ մեր կարծրատիպերի պատճառով ձախողվի նրանց կյանքի ճանապարհը:

Սա աղջիկ երեխաների այս միջազգային օրվա սկզբունքային նշանավորում է:

Պետք է նրանց համար ստեղծենք հավասար պայմաններ, հնարավորություն տանք աղջիկ երեխաներին մասնակցել իրենց վերաբերող որոշումների կայացմանը:

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, կրթությունից դուրս մնալը, բռնության ենթարկվելու արատավոր երևույթները պետք է ամբողջությամբ դուրս մղվեն մեր հասարակությունից։

Պետք է գիտակցենք, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր բաժին պատասխանատվությունը այս բոլոր հարցերում»։

Նմանատիպ նյութեր