211652_close_icon

Աղջիկ երեխաների միջազգային օրն է

views-count5952 դիտում article-date 18:01 11-10-2016
Հոկտեմբերի 11-ին նշվում է Աղջիկ երեխաների միջազգային օրը (International Day of the Girl Child): Տոնի ամսաթիվը հռչակել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան` ի նշան աղջիկների իրավունքների ընդունման ու այն խնդիրների, որոնց վերջիններս բախվում են ամբողջ աշխարհում: Oրվա նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել դեպի աղջիկ երեխաների խնդիրները, պաշտպանել նրանց բռնություններից և խտրականության դրսևորումներից, հնարավորություն տալ իրենց ներուժն իրագործել: Առաջին անգամ աղջիկների օրը նշվել է 2012 թվականին ու նվիրված է եղել աշխարհի բազմաթիվ երկրներում արդիական խնդրին` մանկական ամուսնություններին: Վիճակագրությունը փաստում է, որ աշխարհի համարյա յուրաքանչյուր երրորդ 20-24-ամյա կին առաջին անգամ ամուսնացել է մինչև 18 տարին լրանալը, որոնց մեկ երրորդը` մինչև 15 տարին լրանալը: Աղջիկ երեխայի միջազգային օրվան ընդառաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակել է զեկույց, ըստ որի՝ 5-9 տարեկան աղջիկները 30 տոկոս կամ 40 միլիոն ժամ ավելի են կենցաղային աշխատանք կատարում, քան նույն տարիքի տղաները: Թվերը մեծանում են աղջիկների տարիքի հետ մեկտեղ՝ 10-14 տարեկան աղջիկները օրական 50 տոկոսով կամ 120 միլիոն ժամ ավելի են աշխատում:

Նմանատիպ նյութեր