211652_close_icon

Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները դադարեցվել են

views-count1503 դիտում article-date 16:44 11-10-2021

ԲԴԽ-ն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, միաձայն որոշել է բավարարել արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Դատավորի լիազորությունները դադարեցվել են  էական կարգապահական խախտում իրականացնելու հիմքով:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Նմանատիպ նյութեր