2130 դիտում
09:33 12-10-2021
ՔՊ խմբակցության գործունեությունը ԱԺ-ում «դադարեցվել» է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, կարելի է ասել, պարապուրդի է մատնված: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իշխանական պատգամավորները, թողած իրենց բուն օրենսդրական գործառույթները, լծվել են տարբեր համայնքապետերի ընտրությունների կազմակերպչական ու անցկացման բուն պրոցեսին: Ըստ մեր տեղեկությունների՝ մի հատվածն անգամ մարզերից չի էլ գալիս Երեւան խորհրդարանի աշխատանքներով զբաղվելու համար. գիշերուզօր քարոզարշավ են իրականացնում:
Կարելի է ասել՝ ԱԺ ՔՊ խմբակցության գործունեությունը ԱԺ-ում «դադարեցվել» է, ոչ ոքի չի հետաքրքրում օրենսդրությունը: Իշխանության մեր աղբյուրներից տեղեկացանք նաեւ, որ տեւական ժամանակ է՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խմբակցության նիստ չի հրավիրել, քննարկումներ չկան, քանի որ ոչ ոքի չի էլ կարողանալու «բռնացնել» բերել ԱԺ, ինքն էլ կորոնավարակի դեմ է բուժվում:
Պարապուրդ բառի ապացույցը նաեւ թվերն են. ԱԺ պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ 85 նախագծերից միայն մեկն են հեղինակել իշխող խմբակցության պատգամավորները., մյուսները կառավարության եւ ընդդիմադիրների նախագծերն են»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
934 դիտում
12:55 19-12-2020
Երջանիկ Հակոբյանի պատգամավորի լիազորությունները դադարեցվել են. նա գործունեությունը կշարունակի ՊԵԿ-ում
1714 դիտում
19:12 28-08-2021
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկի լիազորությունները դադարեցվել են
Այս բաժնից
1417 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»