211652_close_icon
views-count2354 դիտում article-date 13:50 12-10-2021

«Նվեր» Սամվել Բալասանյանի ծննդյան տոնին․ Գյումրին համայնքապետի նոր ժ/պ ունի. aravot.am

Aravot.am-ը գրում է. «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով մի քանի համայնքներում, այդ թվում Գյումրիում նշանակվել են համայնքի ղեկավարների պաշտոնակատարներ։ Գյումրիում համայնքապետի պաշտոնակատար է նշանակվել Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը։ Նա տեխնիկական գիտությունների թեկնածու է, 16 տարի շարունակ ղեկավարում է մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը։ Թե ո՞րն է մեկ շաբաթով պաշտոնակատար նշանակելու իմաստը, քաղաքապետարանի աշխատակիցներից շատերի համար անհասկանալի է մնում, հատկապես, երբ Սամվել Բալասանյանը բուժման նպատակով տևական ժամանակ է՝ գտնվում է ԱՄՆ-ում ու մեկ շաբաթ անց փաստացի դադարելու է քաղաքապետ լինելուց․ հոկտեմբերի Գյումրիում ՏԻՄ ընտրություններ են։ Նշենք նաև, որ այսօր Սամվել Բալասանյանի ծննդյան 67 ամյակն է»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր