1639 դիտում
19:54 12-10-2021
Կայացած ՏԻՄ ընտրությունները վերահաստատել են Արցախի ժողովրդի հավատարմությունը սեփական ճակատագիրը տնօրինելու ժողովրդավարական ճանապարհին. Արցախի ՄԻՊ
2021 թվականի հոկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության 4 համայնքներում՝ Ասկերանի շրջանի Խաչմաչ և Ծաղկաշատ, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի և Մարտունու շրջանի Հերհեր համայնքներում անց են կացվել տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ։
Ընտրական իրավունքների իրացման և ընտրական օրենսդրության պահպանման տեսանկյունից չափազանց կարևոր է ընտրությունները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացրած տեղեկատվությունը և դիտորդական կազմակերպությունների գնահատականները։
Ընտրությունները լուսաբանել են 27 լրագրողներ, իսկ դրանց ընթացքը վերահսկել են մի շարք դիտորդական կազմակերպությունների 17 ներկայացուցիչներ, որոնց ներկայացրած ամփոփումները արձանագրում են, որ ընտրությունները, ընդհանուր առմամբ, ընթացքել են սահուն, առանց խոչընդոտների՝ ԱՀ ընտրական օրենսգրքի նորմերին և միջազգային ստանդարտներին համապատասխան։ 2020 թվականի աշնանը Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ագրեսիայից հետո սա Արցախում կազմակերպված առաջին ընտրական պրոցեսն է։
Այն առանձնահատուկ կարևորություն ունի այն իմաստով, որ վերահաստատում է Արցախի ժողովրդի հավատարմությունը սեփական ճակատագիրը տնօրինելու՝ անկախությունից ի վեր որդեգրած ժողովրդավարական ճանապարհին՝ երաշխավորելով միջազգային կոնվենցիաներով և ներպետական օրենդրությամբ ամրագրված մարդու կարևորագույն քաղաքական իրավունքներից մեկը՝ ընտրական իրավունքը։
Արցախյան շարժումը, Արցախի Հանրապետության անկախության հռչակումը, պետականաշինության 30-ամյա ճանապարհը բյուրեղացրել են մեր ժողովրդի հանձնառությունը՝ առաջնորդվելու ժողովրդավարական արժեքներով և մարդու իրավունքների լիակատար հարգման և պաշտպանության օրակարգով։
Նմանատիպ նյութեր
12786 դիտում
22:23 27-06-2017
«Արցախի ժողովուրդն ունի ոչ պակաս իրավունք տնօրինելու սեփական ճակատագիրը, քան Շոտլանդիայի ժողովուրդը». Արմեն Աշոտյան
883 դիտում
22:20 23-05-2023
«Նիկոլ Փաշինյանը չունի Արցախի ճակատագիրը տնօրինելու իրավասություն և լիազորություն». «Միասնական հայրենիք»
Այս բաժնից
835 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
895 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
898 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան