16242 դիտում
09:49 15-10-2021
Ինֆարկտ չէ, քովիդ է, կամ էլ մրսել է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ լուր ստացանք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Դավիթ Ղուլունցն օրերս ինֆարկտ է ստացել եւ հոսպիտալացվել։ Նա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է, եւ հիմա քարոզարշավի ողջ բեռն իր վրա է վերցրել քեռին։ Խոսեցինք Ղուլունցի հետ, ով բավականին նվաղուն ձայնով պատասխանեց մեզ՝ խնդրելով իրեն չանհանգստացնել։
«Կլավանամ, բան չկա»,- ասաց նա՝ չցանկանալով մանրամասնել՝ այս պահին հիվանդանոցո՞ւմ է, թե՞ արդեն դուրս է գրվել։
Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում հետագա պայքարը, հնարավո՞ր է վաղաժամ դուրս գա ընտրապայքարից, պատասխանեց․ «Լավ կարծիքներ ունենք, բայց որ կատարվի․․․ Ես մասնակցում եմ պայքարին, ամեն ինչ էլ անելու եմ»։
Ավելի ուշ Տեղ համայնքի ՔՊ ցուցակի երկրորդ համար Արամ Միրզոյանը ասաց, որ թեկնածուն ոչ թե ինֆարկտ է ստացել, այլ քովիդով է վարակվել: Երբ նրան ասացինք, որ Ղուլունցը չի հերքել մեր ուղիղ հարցադրումը, ասաց․ «Չի կարողացել երկար խոսել»:
Առարկեցինք, որ բավականին երկար է խոսել, անգամ ասել է, որ շարունակելու է պայքարը, դուրս չի գալու։ Հետո զանգեց Ղուլունցի եղբայրը եւ բառացիորեն սպառնալիքներ հնչեցրեց մեր հասցեին՝ հորդորելով հեռացնել նյութը։ Ապա մեզ հետ կապ հաստատեց ինքը՝ Ղուլունցը, եւ ասաց, թե քովիդով էլ հիվանդ չէ, ուղղակի մրսել է, թոքաբորբ է, ու անցավ անիծելուն. «Դուք երեւի չեք հասկացել, անհասկացող եք, մրսելն ինֆարկտի հետ կապ ունի՞ վաբշե, ինֆարկտով տառապեք Դուք՝ ինքներդ»»:
Մանրամասն՝ երթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1009 դիտում
16:31 12-05-2020
Ըստ երևույթին մրսել էի․ Բաբկեն Թունյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է
12505 դիտում
19:36 01-05-2019
Կասիլյասը ինֆարկտ է ստացել «Պորտուի» մարզման ժամանակ
4411 դիտում
15:21 22-07-2019
Բուխարեստի «Դինամոյի» մարզիչը ինֆարկտ է ստացել խաղի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1414 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»