1271 դիտում
13:06 15-10-2021
Առավոտյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ․ ՊԲ
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:
Նմանատիպ նյութեր
1279 դիտում
21:15 09-06-2023
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
511 դիտում
14:39 17-10-2024
Ուկրաինան Արևմուտքին կոչ է անում բոյկոտել COP29-ը, եթե դրան մասնակցի Պուտինը
646 դիտում
14:23 17-10-2024
Թուրքիայում 2 երկրաշարժ է տեղի ունեցել