211652_close_icon
views-count2769 դիտում article-date 23:18 15-10-2021

Ֆրանսիան նախատեսել է մինչ օլիմպիական խաղերի մեկնարկը ստեղծել ավելի քան 1000 մարզահամալիր

րանսիայի իշխանությունները նախատեսել են մինչ օլիմպիական խաղերի մեկնարկը  երկրում  ստեղծել ավելի քան 1000 մարզահամալիր: Նպատակ կա մասսայականացնել այն մարզաձևերը, որոնք ընդգրկված են <<  Փարիզ – 2024 >>   -ի ծրագրում:

Ֆրանսիական մամուլի հրապարակումների համաձայն կկառուցվի շուրջ  3500 հանդբոլի խաղադաշտ , 3x3 բասկետբոլի 500 կորտ, սքեյթ պուրակներ,    լողավազաններ,   ճապոնական մարտարվեստների ասպարեզներ և  այլն:  

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և կառավարությունը կաջակցեն նախաձեռնության իրականացմանը:  Միայն շինաշխատանքների համար կծախսվի 250 միլիոն եվրո:

Ծրագրի   մասին  հայտարարվել է  ֆրանսիացի  օլիմպիականների մեծարման  արարողության ժամանակ: 

Կառավարության ներկայացուցիչները աշխատանքային այցեր  են կատարել առաջիկա օլիմպիական խաղերի մրցավայրեր: Նրանք եղել  են օլիմպիական ավանի   տարածքում, ջրային մարզաձևերի կենտրոնի շինարարությունում, << Փարիզ -  2024 >>  կազմկոմիտեի կենտրոնակայանում և էլի մի քանի համալիրներում :

Նմանատիպ նյութեր